Բրիտանական Top Gear հանրահայտ հեռուստահաղորդման հեղինակ Ջերեմի Քլարքսոնը, որին հեռացրել էին եթերից պրոդյուսերի հետ վիճելու համար, իրեն աշխատանքից ազատելու դեպքում մտադիր է դատական հայց ներկայացնել BBC-ի դեմ։ Այս մասին գրում է Mirror-ը։
«Անկասկած, եթե Ջերեմիին հեռացնեն աշխատանքից, դրանով գործը չի վերջանա։ Գործին կմիանան փաստաբանները»,- մեջբերում է Gazeta-ն Քլարքսոնի մտերիմներից մեկի հայտարարությունը։
Սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ մարտի 11-ին Top Gear հաղորդման հերթական սերիայում Քլարքսոնը, ականատեսների վկայությամբ, հարվածել էր պրոդյուսերին, ինչից հետո BBC-ն որոշել էր ժամանակավորապես հեռացնել հաղորդավարին եթերից։





























