Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո աղոթել են Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտի ժամանակ զոհվածների համար։

Թուրքական Haber3 կայքը գրել է, թե Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական եկեղեցում Չանաքքաելի զոհերի համար աղոթել են։

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք.Արամ Աթեշյանի ղեկավար պատարագին ներկա է եղել նաեւ Բաքըրքյոյի քաղաքապետ Բյուլենթ Քերիմօղլուն, ով պատարագից հետո մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված պասի ճաշկերույթին։

Պատարագից հետո Չանաքքալեի զոհերի համար աղոթքի ընթացքում արք.Արամ Աթեշյանը հայտարարել է, որ իրենց աղոթում են 100 տարի առաջ Չանաքքալեի բոլոր զոհերի՝ քրիստոնյաների, մուսուլմանների, հրեաների եւ աթեիստների համար։