Չինաստանի Հեֆեյ քաղաքում հարկադիր վայրէջք է կատարել Air Chinа ավիաընկերությանը պատկանող օդանավը՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ բոլոր ուղեւորները տարհանվել են: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Gazeta-ն:




























