Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են բորսայի տվյալները։

Երեւանի ժամանակով 09։30-ին Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.54 տոկոսով եւ կազմել 55.49 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն էժանացել են 1.14 տոկոսով՝ հասնելով 46.91 դոլարի։

Սակարկությունների բացասական դինամիկային նպաստել է ՕՊԵԿ-ում  Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մադիի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ նավթի գինը 100-120 դոլարից վեր այլեւս չի բարձրանա։

Ավելի ուշ երկրի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ Նաիմին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում նավթի արդյունաբերության մակարդակը կկազմի օրական 10 մլն բարել, գրում է Gazeta-ն։