ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում երկրի նախագահ Բարաք Օբամային մահացու զենք տրամադրել Ուկրաինային: Փաստաթղթին կողմ է քվեարկել 348, դեմ 48 խորհրդարանական, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ներկայացուցիչների պալատը իր մեծ աջակցությունն է հայտնում Ուկրաինայում ճգնաժամի լուծման նպատակով ռազմական օգնություն ուղարկելուն: Առանց այս վարչակազմի գործողությունների ռուսական ագրեսիան անպատասխան կմնա»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները:

Նշենք, որ Մոսկվան հետեւողականորեն հերքում է իր անմիջական մասնակցությունը Ուկրաինայի արեւելքում ծավալվող հակամարտությանը:

Վաշինգթոնում ավելի վաղ հայտարարել էին, որ քննարկում են մահացու զենքի մատակարարումների հարցը, բայց դեռեւս սպասում են ձեռքբերված հրադադարի արդյունքներին: