Կամչատկայում Մի-2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որում եղել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը:

«Ուղղաթիռն ընկել է Ելիզովոյից 49 կմ հեռավորության վրա, «Ձյունե հովիտ»,- լեռնասպորտային բազայի մոտ, ասել է աղբյուրը:

Նախնական տեղեկություններով, երեք մարդ ողջ է մնացել: Ներկայումս որոնում են անհետ կորածներին:
Ճշտված տվյալներով, ուղղաթիռում դահուկորդների խումբ է եղել: