ԱՄՆ-ում դատարանն ազատ է արձակել անարդարացի մահվան դատապարտված արիզոնուհուն։ Կնոջը ավելի քան 20 տարի առաջ մահապատժի էին դատապարտել 4-ամյա որդուն սպանելու մեղադրանքով։ Այս մասին գրում է Associated Press-ը։

1989թ. վերջին երկու տղամարդ առեւանգել եւ սպանել էին Դեբորա Միլքեի որդուն։ Կնոջը ձերբակալել էին ու դատապարտել սպանության դրդելու մեղադրանքով։ Համաձայն դատարանի որոշման՝ կինը չէր ցանկանում, որպեսզի տղան ապրի իր հոր հետ։

Հետագայում պարզվել է, որ գործը հետաքննող քննիչը ապօրինի ճանապարհով ցուցմունք է կորզել Միլքեից։ Դատարանը նոր վճիռ է կայացրել, որով 51-ամյա կնոջն անմեղ է ճանաչել, գրում է Gazeta-ն։