Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը կրում են արեւտմյան երկրները, որոնց միջամտությունն այդ երկրի ներքին գործերին հանգեցրել է երկրում ստեղծված իրավիճակին։

«Ուկրաինայում իրականացվել է օտար պետության ներքին գործերին միջամտելու քաղաքական գիծը։ Այնտեղ ԱՄՆ եւ ԵՄ անմիջական աջակցությամբ 2014թ. փետրվարին տեղի ունեցավ հակասահմանադրական իշխանափոխություն, ինչի հետեւանքով երկրի հարավ-արեւելքում ծավալվեցին քաղաքացիական ընդդիմության ողբերգական դեպքերը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական ԱԳՆ-ն կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել վաղանցիկ քաղաքական շահի եւ եվրոպական անվտանգության հուսալի համակարգի ռազմավարական շահերի միջեւ, գրում է Gazeta-ն։

«Համաշխարհային զարգացման տրամաբանությունը, համայն մարդկության համար ընդհանուր համարվող սպառնալիքներն ու մարտահրավերները երբեք չեն թելադրում միջազգային ձեւաչափերի շրջանակներում բացառապես կոլեկտիվ որոշումներ կայացնել»,- նշել է գերատեսչությունը։