Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ փոխվարչապետն իր կուսակից քաղաքապետին խիստ քննադատության է ենթարկել եւ անվանել անպատիվ անձ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  քրդական հարցի կարգավորման սխալ քաղաքականության եւ կառավարության գործունեությանը միջամտելու մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրած փոխվարչապետ Բյուլենթ Առընչը խիստ պատասխան է տվել իրեն հրաժարականի կոչ արած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքին։

Բյուլենթ Առընչը խիստ քննադատել է Մելիհ Գյուքչեքին՝ նրան անպատիվ անձ համարելով։ Իրեն Գյուլենի համայնքի անդամ լինելու մեջ մեղադրող Մելիհ Գյուքչեքին Բյուլենթ Առընչը հիշեցրել է, որ Անկարայի քաղաքապետ դառնալու համար ժամանակին Գյոքչեքը նստել էր հենց գյուլենականների գիրկը։