Կատարյալ կլոր ձվեր շատ դժվար է գտնել, բայց ահա դրանք վաճառելը հեշտից էլ հեշտ է։ Անգլուհի Քիմ Բրոթոնը կատարյալ կլոր ձեւ ունեցող ձուն eBay-ում վաճառել է 741 դոլարով։ Լրիվ կլոր այս ձուն ածել էր Buff Orpington տեսակի հավը։ Կինը սկզբում ցանկացել է կոտրել ձուն ուտելիք պատրաստելու համար, սակայն նրա ամուսինը Facebook-ում տեսել էր ձվի նկարը եւ թույլ չէր տվել կոտրել այն։
Աճուրդի հանված ձվի համար 60 հայտ էր ներկայացվել, որի արդյունքում գինը անմիջապես բարձրացել էր։ Ձվի վաճառքից ստացված ողջ եկամուտը կինը նվիրաբերել է բարեգործությանը, տեղեկացնում է Kedem-ը։





























