Ֆրանսիական Ալպերում այսօր՝ մարտի 24-ին, Germanwings ավիաընկերությանը պատկանող կործանված A320 օդանավում եղել են հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է n24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի անվտանգության ուժերը:
Airbus A320 օդանավը պատկանել է Germanwings ընկերությանը եւ Բարսելոնից թռչում էր Դյուսելդորֆ: Վերջին տվյալներով, օդանավում եղել է 150 մարդ:
Աղետը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերի Դին լե Բենի շրջանում: Այս պահին այնտեղ են մեկնել ոստիկանական ուժեր, փրկարարներ ու հրշեջներ:
Germanwings ընկերությունը Lufthansa ավիափոխադրողի դուստր ձեռնարկությունն է:




























