ԱՄՆ Չիկագո քաղաքում բնակվող նկարչուհի Ջեքի Ղազարյանը Project 1915 -ի շրջանակներում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված կտավ է ստեղծել։
Իր աշխատանքի համար Ղազարյանը հիմք է վերցրել Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գերնիկա» կտավը, գրում է Reuters-ը։
«Հայաստան» կտավն առաջին անգամ ցուցադրության կհանվի Չիկագոյի Mana Contemporary ժամանակակից արվեստի թանգարանում եւ կցուցադրվի ապրիլի 17-ից մայիսի 29-ը։ Ղազարյանի կտավը ունի նույն պարամետրերը 3.5x 8 մ։ Նշենք, որ Պիկասոյի հանրահայտ կտավի վրա պատկերված է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին գյուղի ռմբակոծությունը։
«Եթե չլիներ Պիկաոսյի նկարը, ոչ ոք չէր իմանա, թե ինչ է կատարվել Գերնիկայում»,- նշել է նկարչուհին։





























