Գերմանիայի արեւմտյան Գելզենկիրխեն քաղաքում տհաճ դեպք է գրանցվել, երբ մարդիկ հավաքվել էին թաղելու կենդանի կնոջը, գրում է Zueddeutsche Zeitung-ը։

92-ամյա կինը առողջական խնդիրներ է ունեցել։ Երբ հերթական անգամ նրա վիճակը վատացել է, ծերանոցի աշխատակիցները շտապօգնություն են կանչել։ Ժամանած բժիշկը արձանագրել է կնոջ մահը։

Նրան տեղափոխել են թաղման բյուրո։ Երբ բյուրոյի աշխատակիցները պատրաստվում էին տուն գնալ, ձայներ են լսել, բացել սառնարանի դուռն ու ցնցվել։ Կինն արթնացել եւ օգնություն էր կանչում։

Ծեր կնոջը տեղափոխել են ծերանոց, իսկ թաղման բյուրոյի տնօրենն ասում է, թե 1873-ից հետո սա նման առաջին դեպքն է իրենց հաստատությունում։