Նավթի համաշխարհային գները նվազման միտում են դրսեւորում, այդ մասին են վկայում տորգերի տվյալները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,29 տոկոսով՝ հասնելով 55,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 տոկոսով՝ հասնելով 47,35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Ներդրողները սպասում են ԱՄՆ-ում նավթի արդյունաբերական պաշարների մասին տվյալների հրապարակմանը: