Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 24-ին Հալեպ քաղաքից հյուսիս  ընկած հատվածում անօդաչու հետախուզական սարք են խոցել։ Ինչպես գրում է «Ալ Վաթան» պարբերականը, վկայակոչելով բանակի սպաներից մեկին,  թռչող սարքը հայտնաբերվել եւ ոչնչացվել է Դուվեյր ազ Զեյթուն շրջանում։

Անօդաչու թռչող սարքի մնացորդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին եւ օդ է բարձրացել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի մասին տեղեկություն հավաքելու  եւ զինված խմբավորումների հայտնելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 17-ին Սիրիայի ՀՕՊ ուժերը Լաթաքիայի նավահանգստային շրջանում ամերիկյան անօդաչու թռչող սարք էին խոցել։