Կոլումբիայում հղի մի կին իր ապագա երեխային 80 հազար դոլարով վաճառելու մասին հայտարարություն է տարածել ինտերնետում։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող իր վրա վերցնել երեխայի խնամքը արդեն գոյություն ունեցող երեխաների պատճառով։
Կինը 27 տարեկան է։ Նրա մոտ ընթանում է հղիության 2–րդ ամիսը։ Այս պահին նա գտնվում է սոցիալական ծառայությունների հոգածության տակ։
Կինն արդեն 3 երեխա ունի։ Լրատվամիջոցները հայտնում են, որ նրան ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա նորից հղիացել է, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կոլումբիայի սոցիալական ծառայության աշխատակիցների խոսքով՝ արդեն մի քանի մարդ հետաքրքրվել է այդ հայտարարությամբ։




























