Airbus A320 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված «սեւ արկղերը» տեղափոխել են Փարիզ փորձաքննության նպատակով։ Այս մասին գրում է Le Figaroсо-ն՝ հղում կատարելով Europe 1-ին։
Համաձայն Ֆրանսիայի՝ տրանսպորտի հարցերով պետքարտուղար Ալեն Վիդալի տարածած հայտարարության՝ փորձագետները հայտնել են, որ վնասված «սեւ արկղը» պիտանի է տեղեկություն ստանալու համար։
Վիդալը նշել է, որ «սեւ արկղի» ձայնագրությունները կոդազերծման աշխատանքները կսկսվեն մարտի 25-ին։ Նրա խոսքով՝ կոդազերծումը կարող է որոշ ժամանակ պահանջել։ Եթե ձայնագրություններում կան ձայներ, ապա գործընթացն արագ կընթանա, իսկ աղմուկի առկայության դեպքում դրանց վերծանումը կարող է մի քանի շաբաթ տեւել, գրում է Gazeta-ն։
Վիդալը հույս է հայտնել, որ ձայնագրությունը կարող է նշել ինքնաթիռի կործանման պատճառը։





























