Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ին Հայաստան կայցելի՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

«Նիկոս Անաստասիադիսն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ապրիլի 23-25-ին Հայաստան այցելելու վերաբերյալ։ Նա կմասնակցի Երեւանում կայանալիք միջոցառումներին եւ Կիպրոսի կառավարության աջակցությունը կհայտնի հայ ժողովրդին»,-ասել է Մահտեսյանը: