Հայաստանում սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չեն, դրանք անցկացվում են երկրի տնտեսությունն ու կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը առաջին երկիրը չէ, որը անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւաչափին։ «Ինչ վերաբերում է նրան, որ մեր երկիրը գտնվում է ոչ այն է պատերազմի, ոչ այն է խաղաղության մեջ, եւ կարող է հապճեպ որոշումներ կայացնելու անհարժեշտություն առաջանալ, ապա այդ հարցերը Սահմանադրությանն ու երկրի օրենքներին համապատասխան լուծումներ կստանան։ Այսինքն՝ յուրաքանչյուր իրավիճակի համար կլինեն որոշում կայացնող պատասխանատու անձինք»,- հայտարարել է Մինասյանը։





























