Նախքան նոր պետական մարմիններ ստեղծելը, պետք է մտածել այն մասին, որ գործող մարմինները կատարեն իրենց դերը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում տնտեսական խորհրդականների բյուրո ստեղծելու վերաբերյալ օրինագծի քվեարկությունից առաջ:

«Դուք առաջարկում եք մեզ քվեարկել մի  մարմին ստեղծելու օգտին, որի սահմանադրականության հետ խնդիրներ կան: Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեք խոստովանել, որ գործող պարազիտ մարմինները չեն կատարում իրենց խնդիրները: Այս դեպքում՝ պետք է ցրել, ոչ թե բազմապատկել, չնայած նրան, թե Քոնեքթիքութի նահանգի ինչ-որ միջազգային խորհրդատու ինչ է մտածում այդ մասին»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ստեղծվող բյուրոյի նպատակը լինելու է պատգամավորներին օգնելը պետական բյուջեի նախագծի եւ Վերահսկիչ պալատի զեկույցների ուսումնասիրման ժամանակ: Նշենք, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի առնվազն մեկ օգնական, իսկ հանձնաժողովներում մի քանի փորձագետներ: