Դեկտեմբերի 9-ը Հայաստանում կնշվի որպես ցեղասպանությունների հիշատակի միջազգային օր։ Օրենքում համապատասխան փոփոխությունների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 25-ի խորհրդարանի նիստում։
«Տոների, հիշարժան օրերի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծն առաջարկել են ԱԺ ՀՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները (ՀՀԿ-ից Արտակ Զաքարյան, Կորյուն Նահապետյան եւ Շիրակ Թորոսյան, իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան եւ Ալեքսանդր Արզումանյան)։
Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության նախազգուշացման եւ դրա դիմաց պատժի» մասին ՄԱԿ Կոնվենցիայի ընդունման օր։ Առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունմանը միաձայն կողմ է քվեարկել 112 պատգամավոր։





























