Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆարիին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները եւ ահաբեկչության վտանգը, որը սպառնում է երկու երկրներին, տարածաշրջանին եւ ողջ աշխարհին ընդհանրապես։ Նրանք մեծ ուշադրություն են հատկացրել նաեւ այդ սպառնալիքներին դիմադրելու եւ ահաբեկչությունը արմատախիլ անելու համար անհրաժեշտ համակարգող քայլերին։ Այս մասին գրում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Ջաֆարին նշել է, որ Սիրիան իրաքի ժողովրդի դեմ մշտապես բարեկամական դիրքորոշում է ունեցել, ուստի Իրաքը ինչպես միշտ կանգնած է լինելու սիրիացիների կողքին։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Սիրիան կհաղթահարի ճգնաժամը եւ դուրս կգա ճգնաժամից ավելի ուժեղ, քան եղել է։
Իր կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի եւ Իրաքի ժողովուրդների ձեռք բերած հաջողությունները կանխել են արմատականության ալիքի տարածումը։ Ասադը նաեւ նշել է ահաբեկչությանը եւ դրանց աջակցող պետություններին հակազդելու գործում միջազգային հանրության անկեղծ ցանկության կարեւորությունը։





























