Ամերիկյան Newsweek ամսագիրը գրել է Եվրոպայում նեոնացիզմի վերելքի մասին: Պարբերականը, վկայակոչելով European Network Against Racism-ին, նշում է, որ այդ գաղափարախոսությունն ավելի մեծ տարածում է գտնում եվրոպական հանրության շրջանում:

Մասնավորապես, այս շաբաթ շվեդական հակառասիստական Expo կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն, Շվեդիայում նեոնացիստական խմբերի թիվը նվազում է, սակայն դրանց գործունեության ինտենսիվությունը՝ հակառակը, մեծանում:

European Network Against Racism-ում էլ հայտարարում են, որ իրավիճակը Եվրոպայում «ահազանգող» է, եւ որպես օրինակ նշում է Գերմանիան: «Այն, ինչ վերաբերում է նեոնացիստական գործունեությանն եւ բռնությանը, մենք ակնհայտ աճ ենք նկատում»,- նշում են ENAR-ում: