Եմենի Ադեն քաղաքում, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է օդանավակայանը, չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին։
Հաղորդվում է, որ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հուսիների բանակը ներխուժել էր քաղաք, որտեղ գտնվում էր Եմենի նախագահը, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ Եմենի նախագահը փախել է երկրից ան բանից հետո, որբ գրոհայինները մոտեցել են Ադեն քաղաքին։
Նախագահի անվտանգության ծառայությունում ունեցած աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ նախագահը Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչի հետ ուղղաթիռով մեկնել է քաղաքից։ Ավելի ուշ նախագահի շրջապատից այլ աղբյուրներ հերքել էին այս լուրերը։





























