Շվեդերենի պաշտոնական բառարանի նոր խմբագրությունից հետո այնտեղ հայտնվել է չեզոք սեռի «hen» դերանունը։ Այս մասին գրում է Metro-ն։
«Hen»-ը արական «han»-ի եւ իգական hon»-ի միջին տարբերակն է։ Եզրը լեզվում հայտնվել էր դեռեւս 1960-ական թթ., սակայն կիրառում է ստացել միայն հիմա։ Այն կարելի է կիրառել, եթե դիմողը չգիտի զրուցակցի սեռը կամ տրանսգենդերներին դիմելիս, գրում է Gazeta-ն։
Նշենք, որ սա բառարանում ավելացված 13 հազար բառերից մեկն է։




























