Հայաստանում անհրաժեշտ է լրացուցիչ սոցիալական բնակֆոնդ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքով, ներկայումս ողջ հանրապետությունում սոցիալական բնակարաններում ապրում են մոտ 300 մարդ։ Շահառուների, այդ թվում՝ մանկատների սաների թվի աճը լրացուցիչ բնակֆոնդ է պահանջում։

Մանկատների նախկին սաների բնակարանային հարցը լուծելու համար՝ նոր շենքերի բացակայության պայմաններում, աշխատանքի նախարարությունն առաջարկ է պատրաստել նրանց վարձով բնակարաններով ապահովելու մասին։ «Այնտեղ նրանք կկարողանան ապրել մինչեւ հանրությանը լիակատար ինտեգրումը, երբ արդեն սեփական միջոցներով կարող են լուծել բնակարանային հարցը»,- ասելէ  նախարարը։