Իտալիայի Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիվ՝ Հռոմի հայ հայամնքի խորհուրդը,  նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարեւոր նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին՝ բանաձեւեր ընդունելու խնդրանքով։

Այս առնչությամբ Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին խորհրդարանական նիստում ընդունել է բանաձեւ, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։

Բանաձեւը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լասթրին եւ Ջանլուկա Լաձձերին։ Բանաձեւում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի այն փոխանցեն Հայոց Ցեղասպանության թանգարան։