Ֆրանսիական դատախազության վարկածը, որ Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը միտումնավոր ցանակցել է կործանել ինքնաթիռը, ճշմարտանման է, հայտարարել է Գերմանիայի տրանսպորտի եւ թվային ենակառուցվածքների նախարար Ալեքսանդր Դոբրինդտը՝ վկայակոչելով գերմանացի փորձագետներին, հաղորդում է Reuters-ը։
Գերմանացի փորձագետների տվյալները նաեւ վկայում են, որ երկրորդ օդաչուն փակվել է խցիկում, երբ հրամանատարը դրսում է եղել, ասել է նախարարը։
Միաժամանակ գերմանական Lufthansa ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ թռիչքից առաջ երկրորդ օդաչուն հաջողությամբ հանձնել է բոլոր անհրաժեշտ բժշկական թեսթերը։ Ընկերությունում ասել են, թե օդաչուի վարմունքի պատճառներն անհայտ են։





























