Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուի նկատմամբ գործ է հարուցվել՝ կապված «կանխամտածված սպանության» հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելովՄարսելի դատախազ Բրիս Ռոբենին:
«Երբ դուք պատասխանատու եք 150 մարդու համար, ես չեմ կարծում, որ դա կարելի է բնորոշել որպես ինքնասպանություն»,-նշել է Ռոբենը:
Դատախազը նաեւ նշել է, որ հետաքննության ընթացքում ապացուցվել է, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը կանխամտածված իջեցրել է օդանավը, քանի որ նա սեղմել է համապատասխան կոճակը:





























