Ֆրանսիայի հարավում կործանված  Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուն թաքցրել է իր հիվանդությունը գործատուներից եւ գործընկերներից: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, հայտարարել է գերմանացի դատախազ Ռալֆ Հերենբրյուքը:

Նրա խոսքով՝ դատախազությունը առգրավել է բժշկական փաստաթղթերը Լյուբիցի տնից, որտեղ նշվում է գոյություն ունեցող հիվանդության եւ համապատասխան բուժումների մասին, հաղորդում է Associated Press-ը:

Նրա տանը մահից առաջ գրված որեւէ գրություն, կամ իր գործողւթյունների քաղաքական ու կրոնական դրդապատճառների մասին ապացույցներ չեն եղել:

Անդրեաս Լյուբիցի բնակարանում գտել են պատռված տեղեկանք, ըստ որի նա հիվանդանության պատճառով ժամանակավորապես թռիչքների չի մասնակցել, հաղորդում է Gazeta.ru-ն: