Կիեւի Խորհրդարանական գրադարանում կայացավ «Հիշողության 100 գարուն» խորագրով ցուցահանդեսի բացումը՝  նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Միջոցառման շրջանակներում հյուրերին ցուցադրվել են լուսանկարներ եւ փաստագրական ժամանակագրություն։ Միջոցառումը կազմակերպել էր Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը Կիեւի հայ համայնքի հետ միասին։ Խորհրդարանական գրադարանում կայացած միջոցառումից հետո Ուկրաինայի տանը կազմակերպվել է Ցեղասպանութան 100-ամյակին նվիրված եւս մեկ ցուցահանդես։ Հիշատակի երեկոյի ավարտին հյուրերին Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստապատմական դրամա է ցուցադրվել։

Նշենք, որ հիշատակի միջոցառումները մեծ հետաքրքրություն էին առաջ բերել ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ կիեւաբնակների շրջանում, գրում է Аnalitikaua.net-ը։

Ինչպես արդեն հաղորդվել էր, Ցեղասպանության 100-ամյա միջոցառումների նախապատրաստումը 2014-2015թթ.  Ուկրաինայի հայերի միության գործունեության առաջնայնությունններից մեկն է։