«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում «Հարավկովկասյան  երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին: Ընկերությունը տեւական ժամանակ է՝ վնասով է աշխատում եւ հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այդ խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը:

Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում եւս որոշակի գումար է խնայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում