Մյանմարի կառավարությունն ու ապստամբների զինված խմբավորումները ստորագրել են հրադադարի համաձայնագրի նախագիծը: Ստորագրման արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Թեյն Սեյնը:

Համապատասխան պայմանագրի նախագիծը կողմերի միջեւ համաձայնեցվել էր մարտի 29-ին Յանգոնում  կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանին սահմանակից Կոկան ինքնավար մարզում լարված իրավիճակը պահպանվում է 2014-ի դեկտեմբերից: Ակտիվ ռազմական գործողությունները կոկան ժողովրդի ներկայացուցիչների զինված խմբավորումների եւ երկրի բանակի միջեւ նոր թափ են ստացել փետրվարի 9-ին Լուկայի շրջանում: Երկրի իշխանությունները ռազմական գործողությունների տարածքում արտակարգ եւ ռազմական դրություն են մտցրել 90 օրով: