NEWS.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Բազում գյուղի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նա 59 տարեկան էր, այդ տնակի բնակիչն էր, ապրում էր միայնակ:

Թե ինչ հանգամանքներում է մահացել տղամարդը, դեռ հայտնի չէ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: