ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը 2015 թվականի  փետրվարին պաշտոնական հրավերներ է ուղարկել Դատական կատարողների միջազգային միությանը եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործընկեր 35 երկրների հարկադիր կատարման  մարմինների ղեկավարներին՝ ներկա գտնվելու ապրիլին Երեւանում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին:

ԴԱՀԿ ծառայությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու հրավերն ընդունել եւ  մինչ օրս պաշտոնապես հաստատել են  Դատական կատարողների  միջազգային  միության նախագահը եւ Շվեդիայի, էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի  համապատասխան կառույցների ղեկավարները: