Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող Համզաթ Բախաեւի փաստաբան Զաուրբեկ Սադահինովը հայտարարել է, որ գործի ֆիգուրանտներին արգելել են շփվել իրար հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանց պահում են «Մատրոսկայա Տիշինա» քննչական մեկուսարանի առանձին խցերում։  Նրանց հետ կարող են շփվել միայն փաստաբաններն ու քննիչները»,- հայտարարել է փաստաբանը։

Նա նաեւ նշել է, որ մեղադրյալները պահվում են մենախցերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետաքննությունը քաղաքական գործչի ընկերուհուն՝ Աննա Դուրիցկայային, հրավիրելու է Նեմցովի մարդասպանին ճանաչելու համար։