Սաուդյան Արաբիայի եւ նրա կոալիցիոն դաշնակիցների ռազմաօդային ուժերը Եմենի արեւմտյան Էլ Խոդեյդա քաղաքում հարվածել են  «Յամանի» կաթի գործարանին:

Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, ռմբակոխությունների հետեւանքով մահացել է 37, վիրավորվել ավելի քան 80 մարդ:

Ռմբակոծության է ենթարկվել նաեւ ձիթագործարանը եւ պարենային ձեռնարկությունները, որոնք գտնվում են նավահանգստի արդյունաբերական գոտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: