Ռիգայում կայանալիք Եվրամիության «Արեւելյան գործընկերության»  գագաթնաժողովում ամենայն հավանականությամբ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փաստաթուղթ կստորագրվի։ Այս մասին ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ Ռիգայի գագաթնաժողովում քայլ կձեռնարկվի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները ֆիքսելու ուղղությամբ։ «Փաստաթուղթը չի կոչվի «Ասոցացման համաձայնագիր», թեեւ ըստ էության դա կլինի ասոցիատիվ համաձայնագիր առանց Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու պայմանագրի»,- նշել է Իսկանդարյանը։

Ըստ քաղաքագետի՝ ինչ էլ որ լինի մայիսին Ռիգայում, Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները շարունակվելու են։

«Եվրամիությունը մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է։ Քաղաքական հարաբերությունները բավականին լուրջ են եւ ամեն դեպքում նրանք կշարունակվեն»,- հավելեց Ալեկսանդր Իսկանդարյանը։