Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Քարթալի շրջանի գրասենյակ ներխուժած զինված անձը ձերբակալվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության Քարթալի շրջանի գրասենյակ մտած զինված անձին չեզոքացնելու համար շենք մտած ոստիկանության հատուկջոկատայիններին հաջողվել է ձերբակալել զինված անձին։

Նշենք, որ ապրիլի 1-ի առավոտյան AKP-ի Քարթալի գրասենյակ է ներխուժել զինված անձն եւ գրասենյակի պատուհանից կախել Թուրքիայի դրոշը, որի վրա պատկերված է եղել դաշույն։