Մարտի 23-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Նարեկ Ս.-ն եւ 23-ամյա Հարություն Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Նարեկ Ս.-ն հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ին Ավանի գերեզմանատան մոտ անհայտ անձիք մահակներով եւ «կաստետներով» ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` Հարություն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի փակ տրավմա եւ ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա Տարոն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.00-ին Ավան թաղամասի գերեզմանատան մոտ անհայտ անձիք փայտե մահակներով հարվածներ են հասցրել Տարոն Ս.-ի, 25-ամյա Նարեկ Ս.-ի եւ 23-ամյա Հարություն Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Ավանի բաժանմունք են ներկայացրել 23-ամյա Դավիթ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























