Թուրքական երգիծական Penguen շաբաթաթերթն իր ծաղրանկարիչների դեմ դատարանի վճիռց հետո էլ շարունակում է ծաղրել Էրդողանին։
Հերթական համարում Penguen շաբաթաթերթի գլխավոր էջի վրա նկարված է եղել բանտում նստած պինգվին, որը պատին նկարում է Էրդողանի ծաղրանկարը՝ «Մենք շարունակում ենք նկարել» գրությամբ։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել Pneguen ամսագրի 2 ծաղրանկարիչներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ Դատարանը, նախ, ծաղրանկարիչներին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, այնուհետ ազատազրկումը փոխարինել 7 հազար լիրա (2800 դոլար) տուգանքով։
.jpg)





























