Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձել է ստանալ Վրաստանի եւ Թուրքիայի իր գործընկերների աջակցությունը։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Թբիլիսիում ավարտվել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ավարտին նախարարները մամուլի ասուլիս են տվել։

Վրացի եւ թուրք նախարարները խոսել են հարաբերությունների ամրապնդման մասին։

Իսկ ադրբեջանցի նախարար Զաքիր Հասանովն այս անգամ էլ օրիգինալ չի եղել եւ անդրադարձել է հայկական թեմային։ «Հայաստանը երեք երկրների նկատմամբ շարունակում է բռնազավթման քաղաքականություն վարել, ոչնչացնում է մեր մշակութային եւ պետական հուշարձանները։ Մենք պետք է ուշադրության կենտրոնում  պահենք այս կարեւոր հարցերը»,- հանդիպման բոլոր մասնակիցների անունից հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը