Ադրբեջանի պաշտպանության նախարարը «համեստորեն» նվազեցրել է սեփական բանակի կորուստները: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրնեջանի ՊՆ ղեկավարի՝ Թբիլիսիում արած հայտարարությունը:
«Ադրբեջանցի նախարարի հայտարարությունը հերթական անհեթեթությունն է: Ադրբեջանի չի կորցնում ոչ մի հարթակ՝ հակահայկական հայտարարություններով հանդես գալու համար, սակայն մենք վստահ ենք, որ մեր գործընկերները տարբերում են ճշմարտությունը երեւակայությունից»,-ասել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի բերած թվերին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Նախարարը «համեստորեն» նվազեցրել է սեփական բանակի կորուստները: Դրանք մի քանի անգամ գերազանցում են իրենց բերած թվերը: Համապատասխանաբար, հայկական բանակում կորուստների վերաբերյալ նրանց բերած թիվը բուռն երեւակայության արդյունքում չափազանցված է»:





























