Հայաստանի դպրոցներում կայանալու են Հոլոքոսթի եւ մյուս ցեղասպանությունների մասին բաց դասեր։ Այդ մասին ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով, դասերը կայանալու են նոր ուսումնական տարում, սեպտեմբերին։

Իսկ մինչեւ ապրիլի 24-ը, ըստ Աշոտյանի,  բոլոր դպրոցները պատրաստելու են խորհրդանիշ անմոռուկի 1,5 միլիոն մակետներ։ Մինչ այդ նաեւ ավագ դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի բաց դասեր են կայանալու։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել կառավարության անդամներին մեկական դպրոց այցելել։