Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դեւիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: