Հայաստանի կառավարության նիստում համաձայնություն է տրվել «Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջեւ ծառայողական եւ քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքումը Կողմ պետություններին հնարավորություն կընձեռի պետական հսկողություն իրականացնել նշված զենքի տեղափոխման եւ ներքին տարանցման նկատմամբ՝ սույն համաձայնագրի եւ Կողմ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ սահմանել այդ զենքի տեղափոխում եւ ներքին տարանցում իրականացնելու դեպքերը:

Համաձայնագիրը չի տարածվի արտահանման հսկողությանը վերաբերող հարաբերությունների վրա: