ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը Մոսկվայում մտադիր է բազա ստեղծել, որը հնարավորություն կտա գործատուներին ստուգել աշխատանքի ընդունվելիս ներգաղթյալի ներկայացրած արտոնագրի օրինականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ անօրինական եւ օրինական միգրանտների հարաբերակցությունը կազմում է 1։10։ ՌԴ մայրաքաղաքում գտնվող օրինական միգրանտների թիվը անցյալ տարվա համեմատ մեծացել է 2 անգամ։ Ավելին՝ տրվել է ավելի քան 812 000 աշխատանքային արտոնագիր, ինչը 4 անգամ ավել է անցյալ տարվա համեմատ։





























