Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ապրիլի 2-ին հավանություն է տվել բանկային ավանդների երաշխիքների կրկնապատկման օրինագծին։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կազմել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
Ոչ հեռու ապագայում օրինագիծը կդրվի լիագումար նիստի քննարկմանը։ Եթե այսօր փոխհատուցվում են ազգային արժույթով մինչեւ 4 մլն դրամ, իսկ արտարժույթով մինչեւ 2 մլն ավանդները, ապա նախագիծն առաջարկում է կրկնապատկել այդ թիվը երկու տեսակի համար էլ՝ համապատասխանաբար մինչեւ 8 եւ 4 մլն։ (ընթացիկ փոխարժեքով շուրջ 16.7դոլար եւ 8.35 հազար)։




























