«Փոքր եւ միջին ձեռներեցների համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն եւ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։

Կողմերը համաձայնության են եկել օրենսդրության եւ գործնականում ՓՄՁ-ի վրա դրա կիրառման ռիսկերի գնահատման համատեղ անալիզ անցկացնել։ Կողմերը նաեւ կկազմակերպեն ՓՄՁ օրինական շահերի հնարավոր ոտնահարումների արագ արձագանքման մեխանիզմներ;

«Մենք այս նախաձեռնությունը շատ կարեւոր ենք համարում եւ կշարունակենք օգնել փոքր եւ միջին բիզնեսին արդյունավետ կերպով պաշտպանել իրենց շահերը ցանկացած հնարավոր ձեւաչափով»,- հայտարարել է Ավագյանը։