ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ բացմանը ներկա Պնախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարեւոր եւ մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաեւ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաեւ ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման եւ որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝ արտադրամասի բակում հիմնվել է նաեւ եղեւնիների փոքրիկ պուրակ:





























